Իշխան Զաքարյանը քաղաքականություն է մտնում Ծառուկյանի որոշմամբ
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարական է տվել Գագիկ Ծառուկյանի որոշմամբ: Այդ մասին նա հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական՝ 9-րդ համագումարի ժամանակ:
ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար Իշխան Զաքարյանը նշեց նաև, որ իր հրաժարականի որոշումը հեշտ է ընդունել։
«Ես կոչ եմ անում հավատալ մեր ընդհանուր հաջողությանը։ Չիրականացած ծրագիր չի լինի։ Վստահ եմ, որ մենք հաջողություն կունենանք, քանի որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում հաջողության խորհրդանիշներից մեկն է։ Նա հաջողության է հասել բոլոր ոլորտներում, որոնցում գործել է՝ սպորտ, բարեգործություն»,- նշեց Իշխան Զաքարյանը։