Ըստ ամենայնի, Ադրբեջանի զինուժում ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել. ԼՂՀ ՊԲ (տեսանյութ)
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացվել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով: Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է.
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ նշված հաղորդագրությունն իրականության հետ ոչ մի կապ չունի: Ավելին՝ ամենայն հավանականությամբ, հակառակորդի զինված ուժերում ոչ կանոնադրային փոխհարաբերությունների արդյունքում հերթական կորուստն է գրանցվել և, նմանաբովանդակ հաղորդագրություն տարածելով, ադրբեջանական քարոզչությունը փորձում է այն բարդել ղարաբաղյան կողմի վրա»: