«Իրավունք». Աղվան Հովսեփյանի եղբորը հասկացրել են՝ մանդատի հույս չունենա
«Իրավունք» թերթը գրում է.
«Պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից լրագրողները տեղեկացան, որ ԱԺ ընտրություններում վերջինս չի մասնակցելու։ Թե որն է պատճառը, օրենսդիր մարմնի անդամը փակագծերը չբացեց։ Միայն ասաց, որ իր որոշումն է։
«Իրավունք»-ին տեղեկություններ են հասել, որ Հովսեփյանին հասկացրել են՝ մանդատի հույս չունենա։
Հիշեցնենք՝ Ռուբեն Հովսեփյանը նախկին դատախազ, քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբայրն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում