«ՉԻ». Սևանի քաղաքապետը սրտնեղել է. Թե իմանայի էսպիսի վիճակ է, ոչ վիզ կդնեի, ոչ էլ փողեր կծախսեի
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՉԻ» տեղեկություններով, Սևանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայտնվել է կոտրված տաշտակի առջև: Նա նեղ ընտանեկան շրջապատում անկեղծացել է՝ ասելով, որ ընտրվելուց հետո է հասկացել, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ թալանված բյուջեով քաղաքի ղեկավարի պաշտոնը ստանձնելով: Նա դժգոհել է, որ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ՝ Ուդոն, հսկայական պարտքեր է թողել քաղաքապետարանի վրա ՝ ավելացրած ամիսներով չվճարված աշխատավարձերի պարտքերը:
Թե իմանայի էսպիսի վիճակ է, ոչ վիզ կդնեի, ոչ էլ փողեր կծախսեի»,- նեղսրտել է Սարգիս Մուրադյանը:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգիս Մուրադյանին քաղաքապետ դառնալու հարցում օգնել է բիզնեսմեն աները, սակայն վերջինիս բաժին է հասել դատարկ բյուջե»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում