«Ժողովուրդ». Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել ՀՀԿ-ին. նա սպառնում է ու ահաբեկում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Թեև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգեց, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն սթափվում:
Մասնավորապես ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել իշխող Հանրապետականին: Նա կրթական հաստատություններում ահաբեկչական գործողություններն ավարտելուց հետո հիմա էլ հասել է Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցներին:
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ահազանգեր ստանալ այն մասին, որ իրենց աշխատանքային ժամի ավարտից հետո պարտադրաբար տանում են Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի՝ արդեն գործող նախընտրական շտաբ: Հրայր Անտոնյանը բացահայտ ահաբեկում, սպառնում է թաղապետարանի աշխատակիցներին, որպեսզի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքեն:
Տեղի ունեցող կուսակցական նիստերի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր ձայնի համար կբաժանվի ոչ թե 100 ԱՄՆ դոլար, այլ 5 հազար դրամ: Եվս 5 հազար դրամ էլ խոստացել են տալ ցուցակներով ձայն բերողներին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում