Կարեն Կարապետյանը չեղյալ է ճանաչել ՀՀ փոխոստիկանապետին Բելառուս գործուղելու որոշումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` չեղյալ է ճանաչվել ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին Բելառուս գործուղելու մասին որոշումը:
Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասված է.
«Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի`
Չեղյալ ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի փետրվարի 7-ի «Վարդան Եղիազարյանին Բելառուսի Հանրապետություն գործուղելու մասին» N 105-Ա որոշումը»:
Վարդան Եղիազարյանը Բելառուս պետք է մեկներ մարտի 2-5-ին՝ մասնակցելու Բելառուսի միլիցիայի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին: