ՀՀԿ ցուցակը կհստակեցվի փետրվարի 11-ին՝ ԳՄ նիստից հետո
Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական և տարածքային ցուցակների հետ կապված բոլորը հարցերը կհստակեցվեն փետրվարի 11-ին՝ Գործադիր մարմի նիստից հետո: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը:
Նրա խոսքով՝ շաբաթ օրը կկայանա կուսակցության գործադիր մարմնի նիստը, ու քանի որ գործադիր մարմնի որոշմամբ են ձևավորվում և՛ փակ համամասնական ցուցակը, և՛ բաց համամասնական ցուցակը՝ ռեյտինգայինը, ուստի միայն այդ նիստից հետո կհայտարարվեն ցուցակի հետ կապված մանրամասներ:
Լրագրողների հարցին, թե ցանկություն ունի՞ արդյոք ինքը լինել խորհրդարանում, Նիկոյանը պատասխանեց. «Իմ ցանկությունների մասին կխոսեմ Գործադիր մարմնի նիստից հետո»: