«Փոխգնդապետ Գեղամ Մանուկյանն ասում էր՝ թող հրաման տան, ու տես՝ ինչ ենք անելու»
Հաղորդավար Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր և հակառակորդի կրակոցից զոհված, պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանի լուսանկարն ու գրել.
«Մեծ ցավ եմ ապրում։ Կողքիս նստածը փոխգնդապետ Գեղամ Մանուկյանն է, ով այսօր (երեկ-խմբ.) զոհվեց թշնամու գնդակից։ Մարդ, ում սխրանքների մասին շատ լսեցինք, ով շարունակ ասում էր, թե ապրիլյան դեպքերի համար թշնամին դեռ պատասխան ա տալու։ Ասում էր՝ թող հրաման տան ու տես ինչ ենք անելու.. Տպավորություն էր, թե վրեժի ծարավն էր խեղդում… .. Ընդամենը մի քանի ժամ պատիվ ունեցա ճանաչելու, բայց հիշողությունը կմնա ամբողջ կյանքում։ Հանգչիր խաղաղությամբ ազգի նվիրյալ և հավերժ փառք…»: