«Բա որ Մանթաշյանը մարտի 8-ին ծնված լիներ». Մարտի 3-ը կնշվի որպես «Գործարարի օր»
Կառավարության այսօրվա նիստում գործադիրի հաստատմանը ներկայացվեց մարտի 3-ը որպես «Գործարարի օր» նշելու վերաբերյալ նախագիծը: Այն ընթերցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված նախագծով նախատեսվում է «Գործարարի օրը» նշել մարտի 3-ին` կարևորելով այն հանգամանքը, որ 2017թ. մարտի 3-ին լրանում է հայ մեծ գործարար և բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան 175-ամյակը:
Սուրեն Կարայանին արձագանքելով՝ վարչապետ Կարապետյանը կեսկատակ ասաց. «Բա որ Մանթաշյանը մարտի 8-ին ծնված լիներ»:
Գործադիրը հաստատեց նախագիծը: