Վարչապետն զգուշացրեց «արջի ծառայություն» չանել
«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործում են քարոզչության համար»: Այսօր՝ փետրվարի 9-ին, կառավարության նիստը բացելով, այսպես սկսեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա պետական հաստատությունների ղեկավարներին նախազգուշացրեց իրենց վարչական ռեսուրսները չօգտագործել նախընտրական քարոզչության համար:
«Մտնում ենք նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն արջի ծառայություն են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ խնդրին»,- հայտարարեց վարչապետը: