Գեղամ Մանուկյանը մարտական բարդ խնդիր է լուծել, ցավոք, կյանքի գնով
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել՝ հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն:
Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով:
Գեղամ Մանուկյանը գիտակցված գնացել է այդ քայլին, որովհետև իր գործը շատերին էր կյանք տալու:
Պատասխանատվության բարձր զգացում ծառայության նկատմամբ՝ երկրի անվտանգության ապահովման գործում. սա, առանց չափազանցության, հատուկ է միայն հայ սպային»: