«Առավոտ». Սամվել Ալեքսանյանը Հրանտ Բագրատյանին գործ է առաջարկում. «Դե նայի, հա…»
«Առավոտ» թերթը գրում է.
«Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվում էր նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի քաղաքական ճակատագրով: «Հը՞, ի՞նչ կա, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- Հրանտ Բագրատյանին հարցրեց Սամվել Ալեքսանյանը:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են. «Ժամանակ կա: Տեսնենք»:
«Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ»,- Բագրատյանին առաջարկեց Սամվել Ալեքսանյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում