Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներՍտերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները. «Հետք»Ուիթքոֆը Պուտինին տեղեկացրել է, որ իր հետ Ռուսաստան է բերել պատերազմի կարգավորման փաստաթղթերԻշխանությունը վախ է տարածում՝ ընտրություններից առաջ․ Արամ ՎարդևանյանՍա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին
Քաղաքականություն

Բելառուսում Հայաստանի դեսպանի անինքնասիրությունը սահման չունի

Այսօր վերջապես խոսեց նաև Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, ակայն ավելի լավ կլիներ ԼՌԵՐ,ինչպես միշտ է արել:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառաությանը տված իր կարճատև հարցազրույցում սույն ԴԻՎԱՆագետը փորձել է արդարացնել իր անճարությունը, իսկ վերջում էլ մի անտրամաբանական և անիքնասեր հայտարարությունով է հանդես եկել. «Ճիշտ չեմ համարում, իբրև դեմարշ, Բելառուսից Հայաստանի դեսպանի հետկանչն ու այլ նմանատիպ քայլերը: Մենք պետք է պահպանենք դիվանագիտական հարաբերությունները, որովհետև միջազգային մի շարք կառույցներում մենք իրար հետ ենք, պետք է փորձենք այս վիճակից դուրս գալու լավագույն ճանապարհը գտնել…»,-հայտարարել է Ա.Խաչատրյանը:

Ավելի զավեշտալի պատասխան չէր էլ կարելի լսել.

Նախ, պարոն դեսպանը շատ մտահոգված է, որ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունները կվատանան: Հետաքրքիր է, իսկ այդ մասին Մինսկում չե՞ն մտածում, երբ հերթական հակահայկական ձեռնարկին են մասնակցում: Մե՞նք պետք է միշտ մտածենք, որ հանկարծ չվիրավորենք Լուկաշենկոյին… Եթե պարոն Խաչատրյանը չգիտի, ապա հիշեցնեմ, որ վերջին մի քանի ամիսներին Բելառուսի «կովկասյան» արտաքին քաղաքականությունը բացահայտ հակահայկական է: Բելառուսը բացարձակ չէր մտածում, որ կարող է Երևանին վիրավորել և հայ-բելառուսական հարաբերությունները «վատացնել», երբ ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ Լուկաշենկոյի ԱԳՆ-ն բացահայտ հակահայկական բարբաջանքներով հանդես եկավ: Կամ նույն Լուկաշենկոն միտումնավոր չժամանեց Սանկտ Պետերբուրգի ՀԱՊԿ-ի գագաթաժողովին, որ տապալի Հայաստանի ներկայացուցչին այդ կառույցի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընրտելը:

Կարող եմ ևս բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես էր Մինսկը շատ անգամներ վիրավորել Երևանին…. Կամ այդ ո՞ր կառույցներում են համագործակցում Երևանը և Մինսկը. կարո՞ղ է դեսպան Խաչատրյանն ասել…

Այս օրինակները բերելուց հետո կարող եմ բարձրաձայնել, որ ոչ մի կառույցում Բելառուսը չի համագործակցում ՀՀ-ի հետ: Մինսկում ՀՀ դեսպանը կամ միտումնավոր ստում է կամ էլ հնացած տեղեկություններ մատուցում հանրությանը:

Իմ մոտ այնպիսի կարծիք է, որ Ազգային Ժողովի նախկին խոսնակը, ով այդ պաշտոնը զբաղեցնելու տարիներին շատ սիրում էր պետության հաշվին անիմաստ շրջագայել ավելի շատ մտածում է իր պաշտոնի՝ Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնի մասին, քան Հայաստանի շահերի և մեր երկրի ինքնասիրության մասին: Շատ լավ գիտի, որ հետ կանչվելուց հետո էլ դիվանագիտական ոլորտում չի աշխատելու:

Պարոն դեսպանը պետք է հասկանա, որ Բելառուսի բռնապետն իր այս քայլով նաև վիրավորել է Հայաստանին, ու նրա հետ կանչելը Մինսկից՝ ամենամեղմ արձագանքն է, որ ՀՀ-ն կարող է տալ Բատկա կոչվածին:

Հ.Գ.Առաջարկում եմ Արմեն Խաչատրյանին ընդունել Բելառուսի քաղաքացիություն և պաշտպանել Լուկաշենկոյի շահերը մի ինչ-որ երրորդ երկրում: Դա վերջինիս մոտ ավելի լավ է ստացվում, քան Հայաստանի շահերի պաշտպանելը:

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ