Ադրբեջանի ջրաղացին չպետք է ջուր լցնենք. Նալբանդյան
«Ադրբեջանը հավասարակշռությունից դուրս եկած է ու նյարդերը տեղի են տվել»:
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշմանը:
Լապշինի արտահանձնելու հետ կապված ձևակերպումների թվում արտգործնախարարը չի բացառում, որ Ադրբեջանը դա անում է այն նպատակով, որ մարդիկ Ղարաբաղ չգնան: Սակայն մյուս կողմից նա նկատում է նաև, որ դա չի կանգնեցնում հոսքը դեպի Արցախ, գնալով աճում է:
«Այս ուղղությամբ գործողութուններ արվել են և արվում են, բայց չենք հայտարարվում»,- ասաց Նալբանյանը:
Թե ի՞նչ պետք է անի հայկական կողմը Բելառուսի այս քայլի դեպքում, հարցին Նալբանդյանն պատասխանեց, որ գուցե Ադրբեջանը նման գործողութունների մեջ ներգրավելով այլ կողմերին՝ փորձում է վնաս հասցնել այլ ուղղություններով:
«Ադրբեջանը հավասարակշռությունից դուրս եկած է ու նյարդերը տեղի են տվել, փորձում է այլոց հավասարակշռությունից հանել: Մենք չպետք է տրվենք դրան և Ադրբեջանի ջրաղացին չպետք է ջուր լցնենք»,-ասաց Նալբանդյանը: