ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է 19 պատգամավոր (լուսանկար)
Ազգային ժողովի ընտրությունների օրը փոխելուն կողմ է ստորագրել 19 պատգամավոր: Այդ մասին լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության` ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետաձգման հետ կապված ՍԴ դիմելու գործընթացը դեռևս ընթացքի մեջ է:
Հիշեցնենք, որ ԱԺ ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու համար ձևաթուղթը պետք է ստորագրի ամենաքիչը 27 պատգամավոր:
