Պետգույքի կառավարման վարչությունը հայտնում է աշխատանքից հեռացված առաջին պաշտոնյայի անունը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիտորինգի տվյալներով՝ Երևանի ոսկերչական գործարան ԲԲ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից:
Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ի 80 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորություններն Էկոնոմիկայի նախարարությունից 2015թ. փոխանցվել են Պետական գույքի կառավարման վարչությանը:
Պետական գույքի կառավարման վարչության կողմից իրականացվող ֆինանսատնտեսական մոնիթորինգի տվյալներով՝ ընկերության վերջին տարիների արդյունքը բացասական է, ինչից ելնելով, Երևանի ոսկերչական գործարանի գլխավոր տնօրեն Գագիկ Կաֆյանը դիմում է ներկայացրել՝ աշխատանքից ազատվելու վերաբերյալ»,- նշված է վարչության հաղորդագրության մեջ: