ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը՝ Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ
Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելու վերաբերյալ տված մեկնաբանության մեջ:
Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքն Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է։