«Սպասեք ևս երկու օր». Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքի կազմը դեռ չի ձևավորվել
«Մեկ-երկու օրից վերջանալու են բանակցությունները, և ամբողջանալու է այդ պահին ինչ ունենք՝ ունենք տարբերակով»:
Վարդան Օսկանյան-Սեյրան Օհանյան դաշինքի կազմի ձևավորման մասին խոսելով՝ այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը: Ըստ պատգամավորի՝ ձևավորվող դաշինքի անունն էլ հենց այդ ժամանակ կհայտարարվի:
«Այս պահին դաշինքը գլխավորելու հարցը քննարկվում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, բայց այլ թեկնածուներ էլ կան: Ամեն պահի կարող են փոփոխություններ լինել, հետևաբար չի կարող այսօր հստակ հայտարարություն անել»,- ասաց Ստեփան Մարգարյանը՝ խուսափելով հստակ անուններ հնչեցնելուց:
«Սպասեք ևս երկու օր»,- հորդորեց պատգամավորը: