ԱԺ-ում շարունակվում է ընտրությունների օրը փոխելու համար կազմակերպված ստորագրահավաքը
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ ԱԺ ընտրությունների օրը փոխելու համար հավաքել են 16 ստորագրություն:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ի նախաձեռնությամբ՝ երեկ խորհրդարանում ստորագրահավաք էր սկսել՝ ԱԺ ընտրությունների օրը փոխելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու համար:
Ձևաթուղթը պետք է ստորագրի ամենաքիչը 27 պատգամավոր:
«16 ստորագրություն արդեն ունենք և խոստումներ կան, որ այսօր կամ վաղը կստորագրեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:
Նշենք, որ ստորագրել են ՀԱԿ-ի, «Ժառանգության» պատգամավորները, երեք պատգամավոր՝ «Բարգավաճ Հայաստանից» և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Արամ Մանուկյանի փոխանցմամբ՝ մյուսների հետ բանակցությունները դեռ շարունակվում են: