ՀՀԿ կանայք վեճի մեջ չեն. Ռուզաննա Մուրադյան
«Հանրապետական» խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, ըստ որոնց՝ ՀՀԿ կանայք վեճի մեջ են:
«Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ կանանց միջև վեճ չկա, դրանք հորինված պատմություններ են»,- ասաց ԱԺ պատգամավորը: Միևնույն ժամանակ նա չգիտի, թե կին պատգամավորներից ովքեր կընդգրկվեն ցուցակում:
«Ինքս էլ չգիտեմ՝ կընդգրկվե՞մ, թե՞ ոչ, դեռ որոշումների փուլում ենք»,- ասաց նա՝ հավելելով, որ դեռ չի էլ կողմնորոշվել՝ ցանկություն ունի՞ աշխատելու հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանի՝ ՀՀԿ-ից հեռանալուն, ապա Ռուզաննա Մուրադյանը նկատեց. «Հեռացել է ոչ թե մեզանից, այլ կուսակցությունից»: