Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանի «սիրտը ճեղք» ուզում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, մեղմ ասած, հռետորական և հայրենաժողովրդասիրական սրտառուչ հայտարարությունների անկեղծությանը թերևս շատ քչերն են հավատում: Իսկ ավելի կոնկրետ՝ հավատում են կամ ուզում են հավատալ նրանք, ովքեր Սեյրան Օհանյանի հետ կապված իրենց հաշվարկներն ունեն:

Ազգային անվտանգության ծառայության նախկին պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը, ով ժամանակին Պաշտպանության նախկին նախարարի ընդդիմախոսներից էր, այսօր «մեղայականով» է հանդես գալիս: Նա դրական է գնահատում Սեյրան Օհանյանի հայտարարությունները, որում նախկին նախարարը, մասնավորապես, ասել է. «Չի կարելի այլևս հանդուրժել այն անարդարությունը, այն սոցիալական իրավիճակը, որում ապրում է երկրի կրթագիտական, սոցիալական շերտը: Մեզ ջրի պես ազատություն է պետք, հացի պես՝ արդարություն…Եկեք ճեղքե՛նք մեր ազատությանն ու արդարությանը խոչընդոտող բոլոր արգելքները: Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարևոր աշխատանք կատարողներին ասում են. «Փող չկա, պետք է համակերպվել…»»:

«Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, նրա գործն էլ այդ խնդիրները լուծելն է: Եկե՛ք ուրախանանք նրա հայտարարությունների համար… նա ուզում է` լավ լինի»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանը կարող էր իր պաշտոնավարման ժամանակ նման հայտարարություններով հանդես գալ, եթե իսկապես մտահոգ էր, ԱԱԾ նախկին պաշտոնյան հակադարձեց. «Չէր կարող»:

«Ինչպե՞ս կարող էր Պաշտպանության նախարարը մինչ այդ հանդես գալ նման հայտարարություններով: Նախագահական երկիր է, և ամեն ինչ կենտրոնացած է մեկ մարդու ձեռքին: Նա էլ ենթարկվում էր այդ առաջին դեմքին: Եթե նա ինչ-որ բան աներ, ապա պետք է ասեին՝ «գործ ունես, քո գործով զբաղվի», ու հաջորդ օրը հանելու էին պաշտոնից»,- նկատում է Գուրգեն Եղիազարյանը:

Փաստորեն, այս դեպքում էլ ստացվում է, որ նախարարը ձայն չի հանել, ու երկրում տիրող անհանդուրժողական մթնոլորտում աշխատել է հանուն իր աթոռի:

Իսկ հիմա, երբ աթոռը տակից փախել է, նա որոշել է չհանդուրժել ու չհամակերպվել այն մտքին, որ «երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում»: Նա մոռացել է, որ այդ մարդկանց շարքում էր նաև ինքը: Նա մոռացել է, որ բանակի հետ կապված տարբեր խնդիրներ առաջ քաշողներին նա ինքն էր պատասխանում «Փող չկա, պետք է համակերպվել…»: Նա շատ արագ մոռացավ, թե ինչ շքեղության մեջ էր իր տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ ֆոտոսեսիաներ անցկացնում, սգացող մայրերի ու այն ժողովրդի աչքի առաջ, որը պատերազմի թոհուբոհով է անցել, պայքարել երկրի խաղաղ կյանքի համար ու շատ արագ մոռացվել ու անտեսվել պետության կողմից՝ չկարողանալով նույնիսկ հանապազօրյա հացը վաստակել…

Ու չի բացառվում, որ «ջրի պես ազատություն», «հացի պես՝ արդարություն» պահանջող Սեյրան Օհանյանը, շատ արագ կարող է մոռանալ, որ այդ պահանջը ներկայացնում էր ոչ թե իր, այլ ժողովրդի անունից, երբ մի օր հանկարծ կրկին հայտնվի աթոռին:

Իսկապես տրամաբանական ու տեղին են նրա «ճեղքելու» ցանկությունները, միայն թե դա պետք է հնչեր մի փոքր այլ ձևակերպմամբ.«Եկեք ճեղքե՛նք արանքն ու ճեղքով պլստանք դեպի նոր աթոռ»: