Հրդեհ մանկապարտեզում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Փետրվարի 7-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի 5/5 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Նորաշեն թաղամասի թիվ 47/2 հասցեում գտնվող թիվ 50 մանկապարտեզի 1-ին հարկի դասասենյակներից մեկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.36-ին, մարվել՝ 09.03-ին:
Այրվել է դասասենյակը (մոտ 80 քմ)` գույքով:
Տուժածներ չկան: