«Իրավունք». ԱԺ ախպերական սինդրոմը
«Իրավունք» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը պատրաստվում է «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ ձևավորված դաշինքում տեղավորել նաև եղբորը՝ Վաչիկ Քոքոբելյանին, որը ռեյտինգային կարգով ԱԺ պատգամավորի թեկնածու կառաջադրվի Տավուշի մարզից:
Ըստ էության, խորհրդարանում, կարծես, նոր սինդրոմ է սկսվում. եթե նախկինում հայրերը փորձում էին իրենց որդիներին պատգամավորական մանդատ ժառանգել, ապա այժմ խոսքն ախպերական մանդատների մասին է:
Ընդ որում՝ այս հարցում Խ. Քոքոբելյանն առաջինը չէ, ԵԼՔ դաշինքում էլ ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն է պատգամավոր դառնալու հող նախապատրաստում Վանաձորի քաղաքապետ չդարձած եղբոր՝ Քրիստ Մարուքյանի համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում