ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական: Այդ մասին հայտնում է Արցախի հանրապետության նախագահի կայքը:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերի 18-ին Սերժ Սարգսյանին հրամանագրով Էմիլ Բաբայանն ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից: