Դավիթ Տոնոյանը նշանակվեց ԱԻ նախարար. Սերժ Սարգսյանի հրամանագիրը
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դավիթ Տոնոյանին Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Տոնոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»,- ասված է Սերժ Սարգսյանի հրամանագրում:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Դավիթ Տոնոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: