Միկին անհավատալի գոլ խփեց «Լեսթերին». Մատա
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան Անգլիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում «Լեսթերի» նկատմամբ առավելության հասնելուց հետո (3:0) առանձնացրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը: Այդ խաղում հայ կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում հեղինակեց իր երրորդ գնդակը:
«Միկին անհավատալի գոլ խփեց: Նա մի քանի գնդակ ևս կարող էր խփել: Հենրիխի համար կարևոր էր գոլ հեղինակել: Իբրահիմովիչը շատ գոլեր է խփում, բայց մենք ևս պետք է երբեմն գրավենք մրցակիցների դարպասները»,- Մատայի խոսքը մեջներում է Sky Sports-ը: