Կարգին Հայկո. «Ուրախ վարչապետ=ՀՀԿ, ՀՀԿ=թալանված դիլխոր երկիր (լուսանկար)
Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից Գյումրիում կատարվելիք ներդրումներին և Կարապետյանի այն խոսքերին, որոնցով նա դիմել էր լրագրողներին. «Մի քիչ ձեր տրամադրությունները փոխեք, մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղայն եք»: Եվ երբ լրագրողները պատասխանել էին, որ Գյումրիում հնարավոր չէ այդպես, վարչապետը բարկացել էր. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք»:
Կարգին Հայկոն մասնավորապես գրել է.
«Վարչապետը թագավոր չէ, ընդամենը պետական ծառայող է, և պետք է ծառայի ժողովրդին: Սեփական գրպանից փող դնելը չի բարձրացնում իր ծառայության որակը: Հակառակը կասկածներ է առաջացնում իր գործունեության ադյունավետության մասին:
Հ.Գ. ՈւՐԱԽ Վարչապետ = ՀՀԿ, ՀՀԿ = Թալանված ԴԻԼԽՈՐ երկիր: Մնացածը շոու է, փողով փիառ»:
Գրառմանը կից դերասանը հրապարակել է հետևյալ լուսանկարը:
