Մոուրինյուն հեռացրեց երկրորդ հարձակվողին, և դա արդյունք տվեց. Մխիթարյանը՝ հաղթանակից հետո
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Լեսթերի» նկատմամբ հաղթանակ (3:0) տոնելուց հետո նշել է, որ խաղի ընթացքում իր թիմը ստիպված է եղել գնալ փոփոխությունների: Գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խաղադաշտից հեռացրել է երկրորդ հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ առաջին գծում Իբրահիմովիչին թողնելով միայնակ:
«Խաղից առաջ մենք պայմանավորվել էինք, որ եթե երկու հարձակվողով խաղալու պլանը չաշխատի, ապա ընթացքում փոփոխություններ կանենք: Այդպես էլ վարվեցինք: Դա մեզ համար նոր բան չէր: Շատ խաղերում ենք այդպիսի վերադասավորումներ արել: Փոփոխությունից հետո շատ լավ խաղացինք: Փորձում էինք խփել ինչքան հնարավոր է շատ գոլ, և դա աշխատեց»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է BBC-ն: