«Ազատությու՛ն քաղբանտարկյալներին». Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ներսես Պողոսյանի և Գևորգ Սաֆարյանի հետ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեեղկացրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպում է ունեցել Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանի և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանի հետ։
«Տղաները տոկուն են և վստահ՝ իրենց անմեղության մեջ։
Հայաստանն առանց քաղբանտարկյալների, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը։