Երևան-Արարատ ճանապարհին ավտոբուս է կողաշրջվել. կան տուժածներ
Փետրվարի 6-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արարատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի