Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել
Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացմանըՀայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ
Քաղաքականություն

Քաղաքական բլե՞ֆ, թե՞ աշխույժ վերադարձ. Վարդան Ղուկասյանի խնդրանքը՝ ՀՀԿ-ին

Օրեր առաջ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը դիմում է ներկայացրել Հանրապետական կուսակցության տարածքային գրասենյակ՝ խնդրելով դադարեցնել իր անդամակցությունը կուսակցությանը: Նույն օրը գրասենյակում խորհրդի նիստում որոշվել է դադարեցնել նրա անդամակցությունը ՀՀԿ-ին:

NEWSPRESS.am-ի թղթակցի այն հարցին, թե մամուլում կան տեղեկություններ, որ գուցե 5 տարի առաջ Վարդան Ղուկասյանն արդեն իսկ լքել է կուսակցությունը, ՀՀԿ տարածքային գրասենյակի պատասխանատու Բորիս Ալեքսանովը պատասխանեց. «5 տարի առաջ, երբ Վարդան Ղուկասյանը մարզային խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելով՝ հայտարարեց, որ ցանկանում է նաև դուրս գալ Հանրապետական կուսակցության շարքերից, եղան հորդորներ, որ նա մնա կուսակցությունում: Իհարկե, չեմ ասի՝ ում կողմից: Դրանից հետո նա երբևէ չի առնչվել կուսակցության հետ և կարծել է, որ նաև դիմում է ներկայացրել, բայց իրականում դիմում չկար, ու երբ դա պարզվեց, դիմում ներկայացրեց»:

Եթե վերհիշենք, թե ով էր նիստը վարում, պարզ է, թե ով է հորդորել Վարդան Ղուկասյանին մնալ կուսակցության շարքերում՝ Հովիկ Աբրահամյանը, ով սատարում էր Գյումրիի նախկին քաղաքապետին:
Դիտարկմանը, թե գուցե Հովիկ Աբրահամյանը «Ծառուկյան դաշինքի՞ն» է աջակցելու կամ միանալու, ու Վ. Ղուկասյանն էլ հետևեց իր քաղաքական ընկերոջը և այդ դաշտ տեղափոխվեց, Բորիս Ալեքսանովը պատասխանեց. «Տրամաբանորեն կարելի է նաև էդպես մտածել, բայց, քանի որ խոսքը Հովիկ Աբրահամյանի ու Վարդան Ղուկասյանի մասին է, այս հարցին կարող է պատասխանել նրանցից մեկը»:

NEWSPRESS.am-ի թղթակիցը հարցն ուղղեց Վարդան Ղուկասյանին, ով ձեռնպահ մնաց որևէ բան նշելուց Հովիկ Աբրահամյանի, նրանց մտերմության ու ընտրություններում նրա մասնակցության վերաբերյալ:

Հարցին, թե 2012 թվականին Վարդան Ղուկասյանը չկարողացավ մասնակցել, նույնիսկ չթողեցին, որ առաջադրվի, Բորիս Ալեքսանովը պատասխանեց, որ եթե մարդն ուզում է մասնակցել՝ ոչ ոք չի կարող խանգարել, չեմ կարծում, որ որևէ ճնշում է եղել: «Բերեք խոստովանենք, որ հարուստ չենք քաղաքական գործիչներով, ինչ-որ տեղ ցավում եմ, որովհետև դժվար է գտնել քաղաքին նվիրված մարդկանց»,- ասաց Հանրապետական գործիչն ու հավելեց, որ այս ընտրություններին նախկին քաղաքապետի հայտնությունն աշխուժություն հաղորդեց, պետք է խոստովանել, որ նման մարդը չէր կարող չվերադառնալ: Նա միշտ էլ ասել է, որ կուսակցական չի եղել, բայց բավական օգնել է Հանրապետական կուսակցությանը, միջոցառումներ է կազմակերպել:

NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Վարդան Ղուկասյանն էլ նշեց, որ չի առաջադրվելու ԲՀԿ ցուցակով, նա իր էությամբ կուսակցական չէ, դաշինքի անդամ է լինելու: Հարցին, որ շրջանառվում է այն, որ սա քաղաքական բլեֆ է, ու միայն իր անվան շուրջ հետաքրքրության համար է այս հայտարարությունը, Վարդան Ղուկասյանը պատասխանեց. «Սպասեք, կտեսնեք, իմ ռեյտինգի մասին բոլորը գիտեն, քիչ մնաց»: