Սիսիանցի անչափահասին ծեծի են ենթարկել և բռնաբարել. «Փաստինֆո»
Սիսիանի անչափահաս բնակչուհին սեռական ոտնձգության է ենթարկվել: Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Այս մասին աղջիկը բարձրաձայնել է մի քանի օր առաջ, սակայն, ըստ նրա, դեպքը տեղի է ունեցել դեռևս նախորդ տարի դեկտեմբերի սկզբներին:
16-ամյա աղջիկը հայտարարել է, որ 23-ամյա երիտասարդն իրեն ծեծի է ենթարկել և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել իր հետ` վերջինիս աշխատավայրում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում