Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ
Տնտեսություն

Նաիրիտցիների և 12 կուսակցության նամակը՝ վարչապետ Կարեն Կարապետյանին

Նաիրիտի համակարգող խումբն ու 12 կուսակցություն ստորագրությամբ նամակ են հղել վարչապետ Կարեն Կարապետյանին:

Համակարգող խմբի անդամների խոսքով՝ «Հայ հեղափոխական դաշնակցությունը» վերջին պահին հրաժարվել է նամակը ստորագրելուց:

Վարչապետին ուղղված նամակում, մասնավորապես, ասված է.

«Պարոն Վարչապետ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2017 թվականի հունվարի 25-ին նշանակված «ՀԷՑ» ՓԲԸ-ի պահանջով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու դատական նիստն անհասկանալի պատճառով կայացել է 2016 թվականի նոյեմբերի 28-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Չիչոյանը միայնակ, առանց կողմերի մասնակցության կայացրել է որոշում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու վերաբերյալ: «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի փետրվարի 14-ին: Նախնական պարտատերերի ընդհանուր պահանջը կազմում է շուրջ 100 մլն. դոլլար, իսկ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունը «ՀԷՑ» ՓԲԸ-ի նկատմամբ կազմում է ընդամենը 2,5 մլն. դոլար:

Հաշվի առնելով Ձեր կողմից ղեկավարվող կառավարության հնարավորությունները՝ անկնալում ենք Ձեր օժանդակությունը Նաիրիտ գործարանի՝ որպես տնտեսության զարգացման համար քարշակ հանդիսացող ընկերության՝ այս իրավիճակից դուրս բերելու և վերստին վերաթողարկելու ակնկալիքով։ Կարծում ենք, որ Կառավարության որոշումը Նաիրիտի վերաբերյալ պայմանավորված է «փորձել զարգացնել երկրի տնտեսությունը, թե այն իսպառ մեռցնել» հայեցակարգի բնույթով:

Այսպիսով՝ առաջարկում ենք,

1. Հանձնարարել համապատասխան նախարարությանը բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:
Այն հնարավորություն կտա ՀՀ սնանկության մասին օրենքում ներառվող «Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի» (գլուխ 8) 59 հոդվածի զ կետի համաձայն (պարտքի վերակառուցում (պարտքի մարման ժամկետների հետաձգում, վերաձևակերպում, պարտավորությունների կատարումից ազատում)), կասեցնել սնանկության գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության գործընթացի շարունակման դեպքում հնարավոր է պարտատերերի ժողովի կողմից կայացվի որոշում, ըստ որի գրանցված պարտատերերի պահանջները բավարարելու համար «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի որոշ մասը առանձնացվի (մեր մասնագետների ենթադրությամբ` հիմնականում կառանձնացվեն այն սարքավորումները, որոնք պարունակում են գունավոր և չժանգոտվող մետաղներ, իսկ նրանք տեղակայված են հիմնական արտադրություններում` ացետիլենի, քլորոպրենի և կաուչուկի), ինչն էլ պատճառ կդառնա նույնիսկ ցանկության դեպքում Նաիրիտ գործարանի՝ որպես քլորոպրենային կաուչուկ արտադրող ընկերության վերականգնման անհնարինության (Հայաստանը մտնում է քլորոպրենային կաուչուկ արտադրող աշխարհի 5 պետությունների շարքը)՝ առաջարկում ենք պարտատերերի ժողովին Գործարանի առողջացման ծրագիրը ներկայացնել այնպիսի ձևակերպումներով, ինչը հնարավորություն չի տա սնանկության կառավարչին առանձնացնել Գործարանի հիմնական արտադրությունների գույքը օտարման և պարտատերերի պահանջները բավարարելու անվան տակ:

Պարոն Վարչապետ,

Ակնկալում ենք՝ երկիրը այս ծանր վիճակից դուրս բերելու պայմաններից մեկը այս խնդիրների լուծման, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործի կասեցման, ինչպես նաև հետագա ընթացքի չարգելակման համար կձեռնարկեք բոլոր հնարավոր և անհնար միջոցները: Բացի այդ, ըստ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ գլխավոր ինժեների՝ լրատվամիջոցներից մեկին հայտնած տեղեկատվության՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 2016 թվականի նոյեմբերի 14-ին հայտարարված «Նաիրիտ գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման» հայտահրավերի շրջանակներում հունվարի 20-ի դրությամբ ներկայացվել է մասնակցության միայն մեկ հայտ EU-ASIA Bisiness Finance Center Holding-ի կողմից:

Ավելի վաղ, վերոնշյալ ֆինանսական հոլդինգի ներկայացուցչական կազմը դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Ձեր հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր առաջարկություններ ՀՀ տնտեսության զարգացման համար տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Ներկայացված ոլորտների մեջ է մտնում նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն:

Մենք տեղեկացված ենք, որ վերը նշված հոլդինգը հավանություն է տվել դեռևս 2015 թվականին ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ի տնտեսական մշտական հանձնաժողովին ներկայացված «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի «Վիճակի գնահատումը և վերագործարկման ու կայուն զարգացման հնարավորությունները» ծրագրին։ Հոլդինգը պատրաստակամություն է հայտնել նշված ներդրումների հարցով հանդիպումներ ունենալ համապատասխան գերատեսչությունների հետ և քննարկել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի վերագործարկման հնարավորությունները ու պայմանները:

Հաշվի առնելով սույն խնդրի հասարակական մեծ հնչեղությունը` նշված հարցերի կարգավորման, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա ճակատագրի լուծմանն օժանդակելու, դրանց հետ կապված հարցերի թափանցիկ և բաց լուսաբանման համար առաջարկում ենք՝ այդ աշխատանքներում ներգրավել նաև ներքոնշյալ կուսակցությունների կողմից առաջարկված համապատասխան մասնագետների և «Նաիրիտ գործարան» համակարգող խմբից ներկայացուցիչ` թվով ընդամենը 7 անդամ:

Հույս ենք հայտնում՝ ներկայացված առաջարկներին կտրվեն խելամիտ և արդարացի լուծումներ՝ այդ աշխատանքներում ներգրավելով նաև մեր կողմից առաջարկվող մարդկանց»:

narit hamakargogh khumn yevtasnerkuh kusakcutyunner storagrutyamb dimelen varchapet karen karapetyanin namak