«Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք». վարչապետը՝ լրագրողներին (տեսանյութ)
«Ի՞նչ տեսքով եք ուզում երաշխիքը, ես ձեզ բարաթ տա՞մ»: Գյումրում լրագրողներին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ քաղաքի ներդրումային ծրագիրը ներկայացլիս: Վերջինս պատասխանել է լրագրողների հարցին, թե ի՞նչ երաշխիքներ է տալիս, որ այս ծրագիրն իրագործվելու է՝ հաշվի առնելով այն, որ նախկինում իշխանությունների տված խոստումները չեն կատարվել:
« Ասում եք՝ ի՞նչ երաշխիք կա ձեր ներդրման համար, ես էլ հարց եմ տալիս՝ դուք ասեք՝ ի՞նչ տեսքով եք ուզում այդ երաշխիքը, ես մտածեմ՝ կարող եմ տալ այդ երաշխիքը, թե չէ: Որ չներդրեցի, ինչ կուզեք, կգրեք», ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ իր ընտանիքն այս ծրագրում ներդնելու է 500 հազար դոլար:
Լրագրողների հարցերից նյարդայնացած՝ Կարեն Կարապետյանը հորդորել է նրանց մի քիչ ժպտալ:
«Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքան ջղային եք սաղդ նայում»:
Երբ լրագրողները նկատել են, որ Գյումրիի նման սոցիալական վիճակում գտնվող քաղաքում հնարավոր չէ ժպտալ, վարչապետը պատասխանել է. «Դե ուրեմն անընդհատ դիլխոր եղեք»: