Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes«Փաշինյանի «անկախ» ու «անկաշառ» դատավորներին». Գեղամ Մանուկյանը՝ Մանվել Շահվերդյանի մասինՔաղավիացիայի կոմիտեի նախագահը ներկայացրել է աշխատանքի հիմնական առաջնահերթություններըՄասնագետների կարծիքով՝ Բրիտանիան պետք է վերադառնա ԵՄ՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ում ճգնաժամին դիմակայելու համար
Մամուլ

«ՀԺ». Արգամ Աբրահամյանն Արտաշատի բյուջեից գումարներ է բաժանում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, անհատույց դրամական օգնություն է բաժանում Արտաշատի բնակիչներին: Այսինքն՝ համայնքի բյուջեից է վճարում այս գումարը, իսկ թե ինչ սկզբունքով, անհայտ է:

Մինչ շարքային քաղաքացիներին անցնելը ներկայացնենք Արգամ Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգևատրելու որոշումը: Դեկտեմբերի 16-ին քաղաքապետը տոներին ընդառաջ իր աշխատակիցներին պարգևատրել է կլորիկ գումարով: Պարգևատրման համար քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեից տրամադրել է 7 միլիոն 364 հազար դրամ գումար, որը բաժանվել է 67 աշխատակցի: Պարգևատրվածների մեջ է նաև Արգամ Աբրահամյանի տեղակալ Գագիկ Պողոսյանը, որը երեկ լքեց ՀՀԿ-ն: Նա ստացել է 190 հազար դրամ պարգև: Նույն չափով է պարգևատրվել նաև Արգամ Աբրահամյանի մյուս տեղակալը՝ Իսահակ Գրիգորյանը: Բարեբախտաբար, Արգամ Աբրահամյանն այս որոշմամբ ինքն իրեն չի պարգևատրել:

2017 թվականի հունվարի 26-ին, սակայն նա կայացրել է նաև «N11-Ա» որոշումը, որով 395 հազար դրամ է տրամադրել թվով 20 քաղաքացու: Հատկացված գումարները բաշխվել են 20 բնակչից յուրաքանչյուրին, հիմնականում 20 հազար դրամի չափով, սակայն մի քանիսին 40 հազար դրամ է հատկացվել, որոշներին էլ՝ 10 հազարական: Այս որոշման հիմք է համարվել բնակիչների դիմումը, սակայն դիմումի բովանդակությունը որոշման մեջ մանրամասներ չի ներկայացվում:

Արգամ Աբրահամյանի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հատկացվել է 258 հազար դրամ մի խումբ արտաշատցիների: Դեկտեմբերի 22-ի նմանատիպ որոշմամբ էլ Արտաշատ համայնքի բյուջեից 230 հազար դրամ է հատկացվել կրկին նույն նպատակի համար՝ «Արտաշատ համայնքի մի խումբ բնակիչների անհատույց դրամական միջոց հատկացնելու համար»: Այս անգամ գումար է հատկացվել թվով 17 քաղաքացու:

Դեկտեմբերի 20-ի որոշմամբ՝ Արգամ Աբրահամյանը 350 հազար դրամ է հատկացրել մի խումբ արտաշատցիների: Համայնքային միջոցներն այս անգամ բաշխվել է 24 հոգու միջև: 360 հազար դրամ բաժանվել է դեկտեմբերի 9-ի որոշմամբ: Այս անգամ 20 հոգի է անհատույց դրամական օգնություն ստացել՝ սեփական դիմումի համաձայն: 310 հազար դրամ Արգամ Աբրահամյանը հատկացրել է դեկտեմբերի 6-ի որոշմամբ:

Արգամ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններից առաջ, իր իսկ համայնքի բնակիչներին փոքրիկ նվերներ է անում գումարի տեսքով, որն իր անձնական միջոցները չեն:

Հիշեցնենք, որ նման գործընթաց տեղի ունեցավ Կոտայքի մարզկենտրոն Հրազդան համայնքում 2016 թվականի ապրիլին կայացած համայնքի ղեկավարի ընտրություններից առաջ: Գործող քաղաքապետ Արամ Դանիելյանն ապրիլի ընտրությունների արդյունքում վերընտրվեց քաղաքապետի պաշտոնում:

Արգամ Աբրահամյանի դեպքը մի փոքր այլ է: Մամուլում գրվել է արդեն, որ Հովիկ Աբրահամյանի տղան ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակով Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքում՝ առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում