«Մենք ցեղասպանության արշավ ենք տեսնում քրիստոնյաների հանդեպ, ովքեր կտրում են մարդկանց գլուխները». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից քրիստոնյաների նկատմամբ գործված բռնություններն անվանել է ցեղասպանություն: Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին, Թրամփն այս հայտարարությամբ հանդես է եկել Վաշինգտոնում՝ Ազգային աղոթքի նախաճաշի ընթացքում ունեցած ելույթում:
«Դավանանքի ազատությունը սրբազան իրավունք է, սակայն ներկայումս այդ իրավունքը վտանգի տակ է ամբողջ աշխարհում»,- ասել է ԱՄՆ նախագահը` հավելելով, որ Իսլամական պետության ահաբեկիչները բռնություն են գործադրում նաև մուսուլմանների հանդեպ: Նրա խոսքով` Մերձավոր Արևելքում ոչնչացման վտանգի տակ են նաև հրեաները:
«Մենք ցեղասպանության արշավ ենք տեսնում քրիստոնյաների հանդեպ, ովքեր կտրում են մարդկանց գլուխները: Բոլոր երկրները բարոյական պատասխանատվություն ունեն սա դադարեցնելու գործում»,- ընդգծել է Թրամփը: