Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին պաշտոնից ազատելու մասին հարցը:
Կառավարության այլ որոշմամբ՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանը նշանակվեց Արարատի մարզպետի պաշտոնում :
Նախագիծը կառավարության որոշմանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
Վարչապետ Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Հիշեցնենք, որ Արամայիս Գրիգորյանն արդեն զբաղեցրել էր Արարատի մարզպետի պաշտոնը՝ 2013-ի հոկտեմբերի 10-ից՝ 2014-ի ապրիլի 30-ը:
Իր հերթին՝ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը ներկայացրել էր հունվարի 31-ին: