«Ժողովուրդ». Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից շարունակում են ազատվել. հերթը հասել է Գորիսի քաղաքապետի քրոջը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմներին աշխատանքից ազատելու գործընթացը շարունակվում է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ առաջիկայում նորանշանակ մարզպետն աշխատանքից ազատի Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ մանկապարտեզի տնօրեն Սաիդա Ադունցին. պատճառը նրա ղեկավարած հիմնարկում հայտնաբերված չարաշահումներն ու խախտումներն են եղել:
Նշենք, որ Սաիդա Ադունցը Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի քույրն է և համարվում է նախկին մարզպետի մտերիմներից մեկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, պաշտոնանկությունների շարքը միայն այսքանով չի ավարտվելու և առաջկայում հայտնի կդառնա մի շարք այլ անձանց՝ աշխատանքից ազատվելու մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում