«Ժամանակ». Ծառուկյանը պայման է դրել. Կնոջ դեմ գործ տվողը չի կարող լինել իր ցուցակում
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ճակատագիրը և առաջիկա ընտրական ծրագրերը դեռ պարզ չեն: Մեզ հասած տեղեկություններով՝ Ծառուկյանը Ուրիխանյանի դեմ պայման է դրել՝ հետ վերցնել «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքը և փակել գործը, որն արդեն դատարան է հասել:
Ծառուկյանը կտրականապես դեմ է, որ իր անվամբ ցուցակում տեղ գտնի մեկը, ում ցուցմունքով կին խմբագիր է ազատազրկվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում