Երիտասարդների միջև ծեծկռտուք՝ Գորիսի «Թթու ջուր» տարածքում
Ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ձեռնարկված միջոցառումներով և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հունվարի 28-ին երիտասարդների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Մարտին Կ.-ն պտուտակահանով հարվածել է Հակոբ Ա.-ի թիակին` պատճառելով վնասվածք:
Մարտին Կ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատա-բժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: