Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Տնտեսություն

Շիրակի մարզում տղամարդիկ արտերկրում են, սկեսուրներն էլ հարսներին ուղղորդում են սովորել ու բիզնես ստեղծել

«Տղամարդիկ արտերկրում են ու կանայք են, որ պետք է բարձրացնեն գյուղի խնդիրները ու փորձեն լուծել դրանք: Իրենք են մասնակցում գյուղում եղած խնդիրների լուծմանը: Փոքր հաջողություններ ունեցել ենք, գյուղում հանդիսությունների տունը վերանորոգել ու կահավորել ենք կանանց օգնությամբ, ջերմոցի ստեղծում, մշակութային ծրագրեր են արվել, այգիները բարեկարգել»,- այսպես NEWSPRESS.am-ի թղթակցին ներկայացրեց իրենց գործունեությունը «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ Գոհար Մարկոսյանը:

Երեք տարի է` Շիրակի մարզի մի քանի գյուղում օգնում են կանանց, աջակցում, որ մասնակցեն համայնքի զարգացմանը, բայց որոշակի հմտություններ սովորեցնելուց հետո նաև նպաստում, որ կարողանան իրենց բիզնեսն ունենալ: Չնայած սկզբնական շրջանում այնքան էլ չեն վստահել այս ծրագրերին, իսկ տղամարդիկ վերապահումով են վերաբերվել, որ կինը գյուղում կարող է բիզնես ունենալ:

«Գյուղերում էնքան էլ ընդունված չէ, որ կանայք նույնպես կարող են իրենց բիզնեսն ունենալ: Մի փոքր օգնել ենք, գյուղական չորս համայնքում աջակցել ենք, որ փոքր բիզնես ունենան: Վարսավիրանոց են բացել՝ հմտություններին տիրապետելուց հետո: Ճիշտ է՝ փոքր է, բայց որոշակի գումար կարող են ապահովել՝ ընտանիքի կարիքները հոգալու համար: Բացի դրանից, գյուղի կանայք այլևս ստիպված չեն լինի, որ գնան քաղաք՝ վարսահարդարվելու: Կխնայեն ժամանակ, գումար»,- հավելեց Գոհար Մարկոսյանը:

shirak marzum skesurnern harsnerin uxxordumen biznes stexcel txamardikel gnumen arterkir ashxatanq 1

Ցողամարգ գյուղում վարչական ներկայացուցիչ Գնել Բարսեղյանն էլ նշեց, որ սկզբնական շրջանում խնդիրներ կային գյուղում, տղամարդիկ մտածում էին, թե ինչ են սովորելու, բայց հետո սկսեցին օգնել կանանց, կանայք միավորվեցին, ու որոշ խնդիրներ լուծվեցին: Դերձակների դասընթացներ կազմակերպվեցին, վարսահարդարման դասընթացներ, ու կարծում եմ, որ աշխատանքի հնարավորություն է ստեղծվում, և խնդիր չկա էլ ընտանիքներում:

«Տղամարդիկ հիմնականում տեղում չեն, սկզբից դժվարությամբ էին թողնում, հետո տղամարդկանց մոտ էլ ակտիվությունը սկսեց զարգանալ: Տան մեծ անդամները՝ սկեսուրները, հարսներին ուղարկում են ծրագրերին ու միջոցառումներին: Սկզբից ես էի խնդրում, իսկ հիմա իրանց հարսներին, որ չեմ հրավիրում տարբեր ծրագրերի, նեղանում են, թե իմ հարսին ինչի՞ չես հրավիրում: Հիմա տեսնում են, որ կինն էլ կարող է աշխատել ու գումար վաստակել»,- NEWSPRESS.am-ի հետ զրույցում հավելեց Լանջիկ համայնքի ծրագրերի պատասխանատու Արմենուհի Առաքելյանը:

Չնայած հաջողություններին՝ դեռ կան որոշ կարծրատիպեր ու չհաղթահարված բարդույթներ: Գյուղի կանայք, նույնիսկ եթե ունեն բարձրագույն կրթություն, երկար տարիներ չեն աշխատել ու ինքնավստահությունն են կորցրել: Հաճախ մտածում են, որ չեն կարող աշխատել, իսկ գաղափարները կյանքի կոչելու համար միշտ մտածում են, որ ավելի շատ գումար է հարկավոր: «Կանայք հանուն զարգացման» ծրագիր ՀԿ-ն աջակցում է ֆինանսապես, բայց օգնության չափը չի անցնում 1000 դոլարին համարժեք դրամը:

shirak marzum skesurnern harsnerin uxxordumen biznes stexcel txamardikel gnumen arterkir ashxatanq 2 shirak marzum skesurnern harsnerin uxxordumen biznes stexcel txamardikel gnumen arterkir ashxatanq 3  shirak marzum skesurnern harsnerin uxxordumen biznes stexcel txamardikel gnumen arterkir ashxatanq 5shirak marzum skesurnern harsnerin uxxordumen biznes stexcel txamardikel gnumen arterkir ashxatanq 4