Այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը նվազում է
Հայաստանում բնակչության համար փետրվարի 1-ից էլէներգիայի սակագինը կնվազի 1,22 դրամով: Այդմասին համապատասխան որոշումն ընդունվել էր Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովի դեկտեմբերի 23-ի նիստում:
Տնային տնտեսությունների համար ցերեկային սակագինը սահմանվել է 44.98 դրամ (նախկին սակագին՝ 46,2 դրամ, նվազել է 2.6 տոկոսով), իսկ գիշերայինը՝ 34.98 դրամ։ Սոցիալապես անապահով ընտանիքների համար ավելի ցածր սակագներ կսահմանվեն՝ ցերեկայինը՝ 40 դրամ, գիշերային՝ 30։
Այսինքն՝ ամսական միջինը 200 կվտ էլէներգիա օգտագործող սպառողները կվճարեն 244 դրամ քիչ: