«Փաստ». Արմավիրում թեժ պայքար է սպասվում ՀՀԿ-ականների միջև
«Փաստ» թերթը գրում է.
«Արմավիրի մարզում, խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, նախընտրական կատարյալ քաոսային իրավիճակ է: Այս ընտրատարածքից ռեյտինգային ցուցակով ՀՀԿ-ն ներկայացնում է տեղի երիտասարդական թևը` հանձին Նվեր Պետրոսյանի, ով մարզպետարանի աշխատակից է: Ի դեպ, նա ներկայացնում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մտերիմ շրջապատը: Սակայն ռեյտինգային ցուցակով առաջադրվելու է նաև Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ով բոլոր հնարավոր միջոցներով արդեն իսկ փորձում է «չեզոքացնել» Նվերին:
Փաստորեն, քաղաքապետը դուրս է եկել մարզպետի դեմ: Այստեղ ՀՀԿ-ականների միջև թեժ պայքար է սպասվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում