«Հրապարակ». Ռուբեն Հայրապետյանի խնամի քաղաքապետը կարող է միանալ «Ծառուկյան դաշինքին»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մի քանի օր է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հնարավոր է հրաժարականի դիմում գրի և միանա «Ծառուկյան դաշինքին»: Սա առավել ուշագրավ է, քանի որ քաղաքապետը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խնամին է, և նրա միանալը կնշանակի նաև Ռուբեն Հայրապետյանի անհամաձայնությունը իշխանությանը:
Քաղաքապետարանում տեղյակ չէին հնարավոր հրաժարականի մասին լուրից, ասացին, որ առաջին անգամ են լսում: Իսկ քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, տեղեկանալով, որ իրեն լրագրող է զանգահարում, ասաց՝ «խոսելու հավես չունեմ», և անջատեց հեռախոսը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում