Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Արխիվ

«Գարեգին Նժդեհ» ֆիլմն առանց Նժդեհի. Ֆիլմից հանվել են նժդեհական գաղափարախոսության որոշ տեսարաններ

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի երկրպագուներն անհանգստացած են: NEWSPRESS.am-ի խմբագրություն է ահազանգել մի հեռուստադիտող, ով իր մտահոգություն է հայտնել ֆիլմում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Բանն այն է, որ «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվում է «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, ներկայացվում է կրճատված տարբերակով:

Մեզ ահազանգող քաղաքացի Արմեն Պողոսյանը, մասնավորապես, նշեց մի քանի դրվագներ, որոնք ֆիլմի նախնական և դրանից հետո մի քանի ցուցադրությունների մեջ եղել են, իսկ այսօր չկան:

«Ես «Գարեգին Նժդեհ» ֆիլմ արդեն անգիր եմ արել այնքան նայել եմ, քանի որ այն ինձ շատ դուր է եկել: Ինձ մոտ կա նույնիսկ ֆիլմի՝ մինչ այս ցուցադրված, տարբերակը: Իսկ այն, ինչ այսօր ցուցադրվում է բավականին կրճատված և աղավաղված է»,- ասում է մեր զրուցակիցն ու մատնանշում Նժդեհի՝ արդեն հասուն տարիքի, դրվագներ, որի հիմքում ամբողջովին դրված էր նժդեհական գաղափարախոսությունն ու, որոնք այսօր հանվել են ֆիլմից: Նա մեզ տրամադրեց նաև հանված տեսարանների լուսանկարներ, որոնք նկարել էր իր տան հեռուստացույցից:

garegin-njdeh-film-3

garegin-njdeh-film-1 garegin-njdeh-film-2

Արմեն Պողոսյանը, ով գրականությունից քաջ ծանոթ է Նժդեհի կյանքին, նկատում է՝ Ֆիլմում թողել են դրվագներ, որոնք ընդհանրապես չեն առնչվում սպարապետի հետ: Նա, մասնավորապես, նշում է Նժդեհի սիրուհու հետ կապված տեսարանները, որին մարմնավորում է Նազենի Հովհաննիսյանը: «Ես Նազենիի դեմ ոչինչ չունեմ, բայց այդ պոռնո  դրվագներն իրականությանը չեն համապատասխանում: Բան չունեմ, ասելու՝ գուցե ռեժիսոր Քեշիշյանը փորձել է այդ կերպ գեղարվեստական ինչ-որ գեղեցիկ երանգ տալ ֆիլմին, բայց դա ամբողջությամբ աղավաղել է իրականությունը: Ու հիմա նայում եմ ֆիլմը և զարմանում, եթե պետք է կրճատվեր այն ու հանեին ինչ-որ կադրեր, դրվագներ, ապա դա հենց ադ սիրավեպի հետ կապված տեսարանները պետք է լինեին, ոչ թե աղճատեին Նժդեհի խոսքն ու հետևաբար նրա գաղափարախոսությունը»,- վրդովված ու նեղսրտած ասում է 60-ամյա Պողոսյանը:

Նա նկատեց, որ ֆիլմը կրճատվել է մոտավորապես 1 ժամով:

Պարզաբանելու համար, թե ինչո՞ւ են ֆիլմից հանվել Նժդեհի հասուն տարիքի որոշ տեսարաններ, NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել ֆիլմի ռեժիսորի՝ Հրաչյա Քեշիշյանի հետ, ով նաև «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության տնօրենն է, սակայն պարզվեց, որ նա Հայաստանում չէ: Մեզ հայտնեցին, որ Քեշիշյանը մեկնել է նկարահանումների և կվերադառնա մեկ շաբաթ հետո:

Քանի որ Գարեգին Նժդեհին հասուն տարիքում մարմնավորում է Արտաշես Ալեքսանյանը, ուստի փորձեցինք զրուցել նրա հետ ու հասկանալ, թե ինչո՞ւ են ֆիլմից հանվել իր մասնակցությամբ դրվագները: Արտաշես Ալեքսանյանը մեզ հետ զրույցում անկեղծ զարմացավ: Նա նշեց, որ չի նայել «ԱրմՆյուզ» -ով հեռարձակվող ֆիլմը ու տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Այն, ինչ տեսել է մինչ այդ՝ տեսել է մեծ էկրանին և ամբողջությամբ: Դերասանը հորդորեց այդ մասին խոսել ռեժիսորի հետ:

Սցենարի հեղինակ Քրիստ Մանարյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Նազենի Հովհաննիսյանի հետ տեսարանները տեղին չէ կապել «պոռնկության» հետ, բայց թե ինչու են հանվել որոշ այլ տեսարաններ՝ նա չգիտի: Սցենարիստը նկատում է, որ ֆիլմն ի սկզբանե երկար էր ստացվել. «Գուցե Քեշիշյանը փորձել է կարճացնել ֆիլմը, կամ գուցե հեռուստատեսությամբ այլ կերպ են ցուցադրում, իսկ մեծ էկրանին արդեն ամբողջությամբ. Ես չգիտեմ…»,- ասաց Քրիստ Մանարյանը:

Ֆիլմի հերոսներից մեկի՝ դերասան Վիգեն Ստեփանյանի հետ մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել:

Այնպես որ՝ այս հարցի պատասխանը կարող ենք ստանալ միայն մեկ շաբաթ հետո, երբ Քեշիշյանը վերդառնա գործուղումից: Սակայն հարկ է նկատել, որ մինչ այս, առանց նժդեհական գաղափարախոսությամբ կադրերի կրճատման էլ կինոքննադատները կասկածել են՝ այն Նժդեհին արժանի՞ ֆիլմ էր, թե՞ ոչ:

Դեռ այն ժամանակ կարծիք կար, որ ռեժիսորը նպատակ է ունեցել Գարեգին Նժդեհի մասին ֆիլմ նկարահանել, բայց արդյունքում նկարահանել է ֆիլմ, որտեղ բացակայում էր Գարեգին Նժդեհն ու նրա գաղափարախոսությունը: Իհարկե, բացառությամբ որոշ դրվագների, որոնց մեծ մասն այսօր պարզվում է չկան:

Արմինե Մկրտումյան