Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Քաղաքականություն

Համանախագահ երկրները հաստատեցին՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերն անժամկետ են. ԱԳՆ հաշվետվությունը

2016թ. Հայաստանը շարունակեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության հետ համատեղ ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը:

Ադրբեջանը, ինչպես և նախկինում, փորձեր կատարեց խաթարել բանակցային գործընթացը։ Ամիսներ շարունակ Բաքուն հրաժարվում էր հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ փորձելով տեղափոխել հիմնահարցի 16 քննարկումները միջազգային այլ հարթակներ: Հունվարի 22-ին եռանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ վերահաստատեցին, որ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է հիմնահարցի հանգուցալուծման միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափը և կոչ արեցին ձեռնպահ մնալ խաղաղության գործընթացը վտանգող քայլերից: Այդ մասին ասված է ԱԳՆ 2016թ. գործունեության տարեկան հաշվետվության մեջ:

Ապրիլի սկզբին Բաքուն Արցախի դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, որի հետևանքով բազմաթիվ զոհեր եղան։ ՀՀ արտգործնախարարությունը և արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունները ծավալուն աշխատանք իրականացրին՝ միջազգային հանրությանը ներկայացնելու ադրբեջանական ագրեսիան ու դրա ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների և մարդասիրական իրավունքի կոպտագույն ոտնահարումները։

Ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն` դադարեցնելու ռազմական գործողությունները և վերականգնելու զինադադարը՝ համաձայն 1994թ. զինադադարի հաստատման մասին եռակողմ համաձայնագրի:

Ապրիլին ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանը տարածեց պաշտոնական նամակներ՝ փորձելով հարցականի տակ դնել 1994թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ստորագրված զինադադարի համաձայնագրի վավերականությունը։

Հայաստանի ջանքերի շնորհիվ համանախագահ երկրները, արձագանքելով զինադադարի եռակողմ համաձայնագիրը հարցականի տակ դնելու Բաքվի փորձին, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում շրջանառեցին համապատասխան հայտագրեր, որոնցում շեշտվում էր, որ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերն անժամկետ են, շարունակում են մնալ ուժի մեջ, և կողմերը պետք է խստորեն հարգեն դրանք: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքային այս դիրքորոշումը վերահաստատվեց նաև մայիսի 16-ի Վիեննայի գագաթաժողովի և դեկտեմբերի 8-ի Համբուրգի ԵԱՀԿ նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում արված հայտարարություններում։

Բանակցային գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծման նպատակով մայիսի 16-ին Վիեննայում՝ ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ, կայացավ Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի մասնակցությամբ: Գագաթաժողովի արդյունքներով համանախագահ երկրների նախարարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ նշվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են զինադադարը պահպանելու և հիմնահարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու իրենց հանձնառությունը, համաձայնել են հնարավոր սեղմ ժամկետում շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ներդնել` նվազեցնելու բռնության հետագա ռիսկը, և ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները:

Մայիսի 17-ին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով, ողջունելով Վիեննայում ձեռք բերված համաձայնություններն, ընդգծեց գերմանական նախագահության աջակցությունը հետաքննության մեխանիզմի ստեղծմանը և գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը։ Նա շեշտեց, որ զինադադարի ամրապնդումն առաջնահերթ կարևորություն ունի բանակցությունների վերսկսման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

Հունիսի 20-ին ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Գագաթաժողովի արդյունքներով նախագահներ Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին Վիեննայում մայիսի 16-ին կայացած գագաթաժողովի պայմանավորվածություններն` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Նախագահները համաձայնեցին, մասնավորապես, ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը:

Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավոր չեղավ կյանքի կոչել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պատճառով։ Բաքուն ԵԱՀԿ-ում արգելափակեց գործող նախագահողի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման համար նախատեսված բյուջետային ավելացումը՝ չմիանալով ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների կոնսենսուսին։ Բաքուն հրապարակավ դեմ դուրս եկավ հետաքննության մեխանիզմի ստերծմանը։

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 23-րդ նիստի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Նրանք խստորեն դատապարտեցին ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը, ապրիլի ռազմական գործողությունների ընթացքում կատարված վայրագությունները՝ ընդգծելով, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարները կոչ արեցին հարգել ձեռք բերված համաձայնությունները, որոնք արտացոլվել են Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած գագաթաժողովների արդյունքներով կատարված համատեղ հայտարարություններում: Նրանք պահանջեցին վերացնել բոլոր խոչընդոտները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հարցում և առաջընթաց արձանագրել ԵԱՀԿ-ի կողմից հետաքննության մեխանիզմի ստեղծման գործում:

Հայտարարությունում եռանախագահները հատուկ շեշտեցին, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը պետք է հիմնված լինի միջազային իրավունքի հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև մեկ ամբողջություն հանդիսացող այն տարրերի վրա, որոնք առաջարկվել են համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համբուրգյան հայտարարությունը ևս մեկ անգամ ցայտուն կերպով ի ցույց դրեց, թե որքան անհիմն է հակամարտության հանգուցլուծման ջանքերի վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, կրկին անգամ վերահաստատեց, թե որքան համահունչ են միջազգային միջնորդների և Հայաստանի մոտեցումները։

Դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Համբուրգում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ապրիլի 9-ին, մայիսի 26-ին, հոկտեմբերի 25-ին Երևանում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունեց Հանրապետության Նախագահը, հանդիպումներ կայացան արտգործնախարարի հետ։ Տարվա ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպեց նաև փետրվարի 13-ին` Մյունխենում, մարտի 31-ին` Վաշինգտոնում, մայիսի 16-ին` Վիեննայում, հունիսի 2-ին` Փարիզում, հունիսի 20-ին` Սանկտ-Պետերբուրգում, սեպտեմբերի 20-ին` Նյու Յորքում և դեկտեմբերի 8-ին` Համբուրգում: Եռանախագահները այցելեցին Ստեփանակերտ և հանդիպումներ ունեցան Արցախի ղեկավարության հետ։

Դեկտեմբերի 29-ին, խախտելով Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին իր կողմից ստանձնած պարտավորությունները, դեմ գնալով միջազգային հանրության ուժի և ուժի սպառանալիքից հրաժարվելու պահանջներին, Ադրբեջանը դիվերսիոն ներխուժման նոր փորձ ձեռնարկեց Հայաստանի պետական սահմանին: Այս կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդես եկավ հայտարարությամբ՝ սադրիչ որակելով ՀԱՊԿ անդամ պետության տարածքում նման գործողությունները:

Մարտի 2-ին ԱՄՆ Ջորջիա և մարտի 30-ին Հավայ նահանգները ճանաչեցին Արցախը որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարություն։