Անօդաչու սարքով տեսագրել են Արիզոնայի անապատի հսկա ճեղքը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում տեսանկարահանվել է երկրակեղևի հսկա ճեղքը ամերիկյան Արիզոնա նահանգի Սոնորա անապատում։ Այս մասին հայտնում է գրում է ՌԻԱ Նովոստին:
Բնության անոմալիան անօդաչու սարքի միջոցով տեսանկարահանել են Արիզոնա նահանգի երկրաբանական ծառայության աշխատակիցները:
Ճեղքի երկարությունը գերազանցում է 3 կմ-ը, իսկ լայնությունն առանձին վայրերում հասնում է 5 մետրի։
