Հավայան կղզիներում արտակարգ դրություն է հայտարարվել «Լոուել» փոթորկի մոտենալու պատճառովԹրամփն ստորագրել է ԱՄՆ-ում գորշ և մեքսիկական գայլերի պաշտպանության ռեժիմը թուլացնելու մասին հրամանագիրըՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարանՌԴ ՊՆ․ խոցվել է ուկրաինական վեց անօդաչու սարքՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-իՄարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարումՌոսավիացիայի ղեկավար․ բանակցություն է ընթանում բարեկամ երկրներին МС-21 ինքնաթիռների վաճառքի շուրջ«Խոստովանում է, որ 2018-ին եղածը տապալել են ինքն ու իր թիմը»․ Հակոբ ԲադալյանԻրանում բենզատարի վթարից և պայթյունից 10 մարդ է զոհվելՀայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարներըՌԴ ՊՆ․ Բորիսպոլում խոցվել է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունՊուտինը աջակցել է «Դ» պիտանիության կարգ ունեցող կամավորներին ծառայելու թույլտվության նախաձեռնությանըՊուտին․ «Վոստոկ Օյլ» նախագծից առաջին նավթն արդեն արդյունահանվել էԳերմանիան ԵՄ-ին կոչ է արել խստացնել ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը ենթադրյալ դիվերսիաներից հետոՄոսկվայի 879-ամյակը նշվել է մեծ համերգով․ ներկա է եղել Եզրաս ՍրբազանըՔրիստոնեական հավատքը Աստծուն սիրելն է և այդ սերը մերձավորի հանդեպ սիրով փաստելըՈւկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ ԶելենսկիՄոսկվայում հնչել են քրիստոնեական հինգ եկեղեցիների հոգևոր երգերըՄիջկրոնական համագումարում ընթերցվել է Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամըԲոլիվիայում ռազմական օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել. կան անհետ կորածներ և տասնյակ վիրավորներԱՄՆ-ը հարվածել է իրանական երեք նավթատարի՝ ամերիկյան նավերի վրա հարձակման փորձից հետոԵԱՏՄ մաքսային սահմանին գտնվող անցակետերը համալրվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաներովՀյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդականԱկանջալուր լինելու փոխարեն՝ այս իշխանությունները որևէ իրական քայլ չեն ձեռնարկում. ԴանիելյանՆախարարությունում քննարկվել են «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի պահանջներըՊենտագոնում զանգվածային ստուգումներ են սկսվելԸնթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա ԱնդրեասյանՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ2018-ի «Սերժ ու ՀՀԿ մերժելու» արդյունքն Արցախի կորուստն ու Հայաստանի վիլայեթացման հեռանկարն էGoogle-ը ներկայացրել է եղանակի կանխատեսման նոր սերնդի AI մոդելը՝ WeatherNext 3-ը․ Լևոն ԱզիզյանՕդի ջերմաստիճանը կնվազի
Մինչև հեղափոխությունը ես ավելի չաղ ու բախտավոր էի, ավելի լավ ու հանգիստ էի ապրում. Սիմոնյան
Ռոնալդուն և Մեսսին կարող են միասին խաղալԱդրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքումՆոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը
Մեքենայիս դուռը ջարդելով փորձել են բացել. Նարեկ Մալյանն է ահազանգում
Ասել, որ այլ սպասումներ ունեի՝ անլուրջ է․ Գագիկ Ծառուկյան
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանն այսօր շուրջ հազար տոննա դիզելային վառելիք կուղարկի ՀայաստանԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածՆոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն ԹորոսյանՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներՀայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բшխվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան վիրшվորներԻրանում հայտարարել են սպառնալիքի դեպքում կանխարգելիչ գործողությունների ռազմավարության անցնելու մասինՈստիկանները կանխեցին վտանգավոր զարգացումները․ առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ Ադրբեջանի ՄԻՊ-ը հերքել է Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիների խոշտանգումների մասին տեղեկություններըՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ)Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Գեղարքունիքի մարզում 27-ամյա երիտասարդի են դшնակահարել․ կասկածյալը ձերբակալվել է
Տնտեսություն

«Նաիրիտի» ճակատագիրը կորոշվի մոտ օրերս

Տեղի է ունեցել «Նաիրիտի» գործարկման տենդեր, որի շուրջ NEWSPRESS.am-ի թղթակիցը զրուցել է «Նաիրիտի» ճակատագրով հետաքրքրված՝ EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի հետ։

– Պարո′ն Գրիգորյան, հունվարի 20-ին Ձեր Հոլդինգը մասնակցել է «Նաիրիտի» վերագործարկման համար հայտարարված տենդերին, սակայն արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Մի քանի խոսքով կներկայացնե՞ք իրավիճակը։

– Այո, կարծես հայտարարվել էր անկողմնակալ տենդերի մասին, որին հոլդինգն ավելի քան մեկ ամիս տենդերային փաստաթղթերը պատրաստելուց հետո, մասնակցեց։ Մինչ մեր փաստաթղթերը հանձնելը, մենք ունեինք տեղեկույթ, որ մեր հոլդինգը միակն է, որին հետաքրքրել է «Նաիրիտի» տենդերը, սակայն զարմանալիորեն տենդերը փակելուց հետո, հայտարարեցին, որ տենդերին մասնակցել է նաև մի ընկերություն, որի մասին ոչինչ չգիտեինք։

Մեզ համար ակնհայտ էր, որ տենդերը հայտարարվել է ընդամենը «Նաիրիտի» շուրջ խնդիրները բարդացնելու, ոչ թե հստակեցման կամ լուծման համար։ Մենք կարծում ենք, որ տենդերը, որը չունի հստակ կազմված հանձնաժողով, տենդերը, որի շուրջ հայտարարությունը տվել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, սակայն փաստաթղթերը փոխանցվել են «Նաիրիտի» ինչ-որ մի անհասկանալի պաշտոնյայի, արդեն կասկածելի է։

Նշենք նաև, որ տենդերի կայացման շուրջ տեղեկատվություն չի տրվում մասնակիցներին, իսկ հետաքրքրվելուց հետո հայտարարվում է, որ փաթեթը հանձնվել է «Նաիրիտ» գործարանի սնանկացման կառավարչին․ այս իրավիճակը հավատ չի ներշնչում։

Եթե որևէ մեկը կարող է նման անհեթեթությունը բացատրել՝ պատրաստ ենք լսելու։

Այժմ մեզ մոտ հարց է ծագում՝ արդյոք Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ծանո՞թ է տենդերի անցկացման գործընթացներին և գտնո՞ւմ է, որ այս քայլերն արվել են տենդերային մրցույթներին համապատասխան։ Եթե ոչ, ապա ճիշտ է բոլորիս տագնապը, որ սա ոչ թե տենդերային մրցույթի կազմակերպում էր, այլ աչքակապություն: Եթե այո, ապա հայ հասարակությունն սպասում է պատասխանի՝ թե ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է կատարվում այս աչքակապությունը․ նախ հայտարարվում է տենդեր, այնուհետև մեկ-երկու շաբաթ հետո դատական գործընթաց՝ ՀԷՑ-ի կողմից, որտեղ ՀԷՑ-ը ներկայացնում է իր պարտք ու պահանջը գործարանին, այնուհետև ստեղծում է սնանկության հանձնաժողով, այնուհետև գործարանն ընթանում է սնանկացման ուղով։

Կարծում եմ՝ այս երկու գործընթացները կողք-կողքի դնելով՝ կարելի է հասկանալ, որ մենք գործ ունենք, մեղմ ասած, մութ և անհասկանալի գործընթացների հետ։

– Պարո′ն Գրիգորյան, իսկ ի՞նչ ծրագրեր ունեք Դուք, եթե կարծում եք, որ կառավարության քայլերը ոչ թափանցիկ են և նպատակաուղղված են խճճելու «Նաիրիտի» վերաբացումը, ոչ թե օգնելու։

– Հոլդինգը պատրաստ է հետամուտ լինելու «Նաիրիտի» վերաթողարկման չափազանց անհրաժեշտ գործընթացին. անկախ ՀՀ այսօրվա կառավարության նկրտումներից՝ «Նաիրիտն» ավելի քան կեսդարյա պատմությունի ունի և կդիմանա այս կարճ ժամանակը ևս, մինչ պարզվի այսօրվա կառավարության դիրքորոշումը՝ լինել-չլինելու հարցը։ Մենք արդեն հայտարարել ենք, որ «Նաիրիտի» տարածքը հիանալի հնարավորություններ է տալիս ոչ միայն ազատ տնտեսական գոտի և արդյունաբերական հրաշալի տեխնոպարկ ստեղծելու համար։ Բազմիցս նշել ենք և մեկ անգամ ևս նշում ենք, որ «Նաիրիտի» արտադրությունների շարքում համար առաջինը տեսնում ենք կաուչուկի՝ տարեկան 25-35 հազար տոննա արտադրողականության վերականգնումը՝ միաժամանակ վերաբացելով բոլոր այն արտադրությունները, որոնք գործել են վերջին տասնամյակներում «Նաիրիտի» տարածքում։ Այնուհետև, մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք նման ազատ տնտեսական գոտում զարգացնել նաև տասնյակ այլ քիմիական արտադրություններ, որոնք կարող են դառնալ ՀՀ-ի համար տնտեսական թռիչք ապահովող ոստնակ։
Ասեմ, որ 2004-2005թթ. մենք աշխատել ենք ինչպես սլովակական և չեխական մի շարք ընկերությունների, նաև Վանաձորի քիմիական հսկայի հետ՝ հետագա զարգացման շուրջ։

Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր նպատակը Հայաստանում քիմիական արտադրությունների զարգացման գործընթացներ սկսելն է, ինչի արդյունքում մենք տեսնում ենք հզոր տնտեսական թռիչք մեր երկրի համար։

Մեզ համար բացարձակ անհասկանալի և տարօրինակ է, երբ վարչապետը մեկնում է Մոսկվա և իր ընկերների հետ դժվարիրականացնելի պայմանագրեր է ստորագրում, որոնց հետևում մենք ավելի շուտ հռետորաբանություն ենք տեսնում, քան գործ, և միաժամանակ անտեսում է իրենց ծախսերով, իրենց էնտուզիազմով Հայաստան եկած հսկայական հոլդինգի և նրա մաս կազմող եվրոպական մի շարք երկրների խոշոր ընկերությունների առաջարկները։

– Պարոն Գրիգորյան, չէ՞ որ Ձեր այցը Հայաստան, բացի «Նաիրիտի» վերականգնումից, նախատեսում էր նաև Հայաստանի Մետաքսի ուղու գործընթացների մեջ ներգրավելը, այդ խնդիրը նույնպե՞ս մնացել է անպատասխան։

– Փառք Աստծո, Մետաքի ուղու շուրջ մեր տված առաջարկների այն մասը, որը կապված էր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու վերականգնման հետ, ստացել է դրական պատասխան՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից և գտնվում է անմիջապես նախարար Վահան Մարտիրոսյանի ուշադրության կենտրոնում։Նախարարը մեզ դիմել է 400-450 մլն եվրո ֆինանսական ներդրումներ իրականացնելու հարցով՝ Հյուսիս-հարավ մայրուղու որոշ հատվածներ պատրաստելու համար։ Հոլդինգը մոտ օրերս որոշում կընդունի այդ ֆինանսների հատկացման, ինչպես նաև արհեստավարժ շինարարական կազմակերպություն մայրուղու կառուցապատման համար ներգրավելու շուրջ։

Միաժամանակ, մենք տարակուսանք ենք ապրում, երբ 1 մլրդ դոլար ֆինանսական ծախսեր նախատեսած Հյուսիս-հարավ մայրուղու աշխատանքների շարունակելու համար փնտրվում է ևս գրեթե կես մլրդ դոլարի ֆինանսավորում։

– Պարո′ն Գրիգորյան, իսկ չե՞ք կարծում, որ Ձեր նշած «Նաիրիտի» հետ կապված ոչ թափանցիկ գործարքները հանդիսանում են հիմնական պատճառը «Նաիրիտի» շուրջ աշխատանքներն ամեն կերպ կասեցնելու և նախկին կողոպուտները պարտակելու համար։

– Անկասկած, այսօրվա վարչապետի դանդաղաշարժությունը կամ «չկողմնորոշվելը» կապված է ոչ թե «Նաիրիտի» աշխատանքների արդյունավետության, այլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ իշխանության կողմից կատարված «Նաիրիտի» թալանի հետ։ Այն, որ «Նաիրիտն» աշխատեցնելը տնտեսությանը կբերի հսկայական օգուտ, կնվազեցնի գործազրկության անմարդկային չափերի հասած ծավալները, կօգնի մի քանի հազար ընտանիքի ապրել և չարտագաղթել երկրից, ապացուցման կարիք չունի։ Բնական է, որ նման վերաբերմունքը վարչապետը կարող էր ցուցաբերել միայն և միայն «Նաիրիտը» չաշխատեցնելու վերևից եկած հրամանի դեպքում։

Անցյալ երկուշաբթի տեղի ունեցավ «Նաիրիտի» աշխատանքային խմբի կազմակերպած կլոր սեղանը, որին մասնակցել է մեկ տասնյակից ավել կուսակցություն, հասարակական շարժում, մասնագետ։ Եթե դիտեք տեսագրությունը, ապա կզարմանաք վերն ասվածին հայ ակտիվ հասարակության քաջատեղյակությունից։ Ինչպես մի շարք հայտնի կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են՝ «Նաիրիտը» չաշխատեցնելու պատճառը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կատարած թալանը կոծկելն է։ Ավելին՝ մի շարք հայտնի գործիչներ հայտարարել են, որ «Նաիրիտն»  աշխատացնելուց հետո, նրանք հետամուտ են լինելու իշխանության կողմից իրականացված կողոպուտի արդյունք հանդիսացող հարյուրավոր միլիոնները պետական բյուջե վերադարձնելու համար։ Ես կարծում եմ, որ կառավարությունը պարտավոր է հետաքննել կատարած հայտարարությունները և կամ մեղադրել բոլոր հասարակական գործիչներին՝ իրականությունը խեղաթյուրելու և կեղծիքներ տարածելու հարցում և կամ հետամուտ լինել նախկին վարչախմբի և Տիգրան Սարգսյանի կողմից կատարված կողոպուտին․ քրեական գործեր հարուցել, այն վարել թափանցիկ և հրապարակավ, պատժել մեր երկրի բյուջեն թալանած հանցագործներին։ Կարծում ենք՝ այստեղ է գտնվում «Նաիրիտի» ապագայի լուծման բանալին։

– Վերադառնանք մրցույթին․ ի՞նչ սպասելիքներ ունեք։

– Ըստ տեղեկատվության՝ մրցույթի արդյունքները հրապարակվելու են այս շաբաթվա վերջին, և օգտվելով առիթից՝ դիմում եմ բոլոր լրատվամիջոցներին, շահագրգիռ կազմակերպություններին և անհատներին՝ հետևելու «Նաիրիտի» սնանկության կառավարչի և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության քայլերին՝ արձագանքելու համար այդ մրցույթի շուրջ տրված լուծումներին։