Վաղինակ Շուշանյանը կառաջադրի թեկնածությունն ԱԺ ընտրություններում
Քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին Շուշանյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Երկար քննարկումներից ու վերլուծություններից հետո, ընդհանուր հայտարարի գալով, որոշեցի ընդունել Ազատ Դեմոկրատներ կուսակցության առաջարկը` առաջադրել պատգամավորական թեկնածությունս թիվ 9 ընտրատարածքում»,- գրել է Վաղինակ Շուշանյանը։