23 տարվա հետագիծ. Մայոր Բայրամյանը հիշում է, թե ինչպես է իր հարսանիքին Սպարապետը պարել. (տեսանյութ)
Երբ պահը հասնունանում է` երկար մտածելու ժամանակ չի լինում, գնում ես հայրենիքը թշնամուց փրկելու: Թերևս հենց այս գաղափարախոսությամբ ու այս սկզբունքով էլ Արմեն Բարյամյանը, Տավուշի մարզի Կոթի գյուղի իր դպրոցական ընկերներից շատերի հետ, 1988 թվականի ազատագրական պայքարի ժամանակ կոչվեց հայրենիքը պաշտպանելու սրբագույն պարտականությանը:
Այդ ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր:
Ավելի ուշ Արմենն անդամագրվեց նոր կազմավորված հայոց բանակին: 1994 թվականի հունիսի 13-ը նրա համար դարձավ ճակատագրական:
Դիվերսիոն գործողությունների ժամանակ նա իր հետախույզ ընկերոջ հետ հայտնվում է հակառակորդի ծուղակում: Այստեղ էլ նա հավատարիմ է մնում իր սկզբունքին ու առանց երկար-բարակ մտածելու իր մարմնով փրկում է ընկերոջը:
Ականի պայթունը զրկում է նրան ոտքերից:
Այսօր արդեն մայոր Արմեն Բայրամյանն այդ պատմության մասին երկար չի պատմում: Չի ուզում անդրադառնալ: Ամեն ինչ հետևում է:
Մանրամսաները` տեսանյութում